Հասարակական

Շիրակի ճանապարհներին առկա է մերկասառույց. աշխատում է 30 միավոր տեխնիկա

1 րոպեի ընթերցում

Շիրակի ճանապարհներին առկա է մերկասառույց. աշխատում է 30 միավոր տեխնիկա

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի հանրապետական նշանակության ճանապարհները բաց են, ձյունը շարունակվում է: Փետրվարի 8-ին՝ ժամը 12.00-ի դրությամբ, մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Ուժեղ բուք է Աշոցքի (50 մ) և Ախուրյանի (100 մ) տարածաշրջանների ավտոճանապարհներին: Արթիկի տարածաշրջանի՝ Հոռոմ-Արթիկ- Ապարանի ճանապարհին ևս բուք է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից՝ նշելով, որ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 30 միավոր տեխնիկա։ Ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց։

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում