Սպորտ

Երևանում շախմատի մարզադպրոցներին տրամադրվող ֆինանսավորումն ավելացել է

1 րոպեի ընթերցում

 Երևանում շախմատի մարզադպրոցներին տրամադրվող ֆինանսավորումն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի շախմատի մարզադպրոցներին 2020 թվականին տրամադրվող ֆինանսավորումն ավելացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

2020 թվականին Երևան քաղաքում շուրջ 60 տոկոսով բարձրացել են շախմատի մարզադպրոցների մարզիչների աշխատավարձերը, շուրջ 25 տոկոսով բարձրացել են շախմատի մարզադպրոցների վարչական աշխատողների աշխատավարձները: Արդյունքում՝ Երևան քաղաքի կողմից շախմատի մարզադպրոցներին տրամադրվող գումարը ավելացել է շուրջ 37 տոկոսով՝ կազմելով շուրջ 285 մլն դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում