Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները էապես նվազել են. մարզպետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում նախորդ տարին, երկար տարիներից հետո առաջին անգամ, եղել է խաղաղ գյուղատնտեսական տարի. հակառակորդի կողմից բնակավայրերի ուղղությամբ կրակոցները էապես նվազել են: Մարզպետարանը բնակիչների անվտանգության ապահովման նպատակով արդեն իսկ նախաձեռնել է քայլեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Կրակոցները գյուղերի վրա էապես նվազել են, որոշ գյուղերի դեպքում ընդհանրապես չեն եղել: 2019 թվականը միակ տարին է եղել, որ ամբողջ գյուղատնտեսությունն իրականացվել է անվտանգ՝ առանց որևէ կրակոցի: Անցյալ տարի առաջին անգամ երկար տարիներից հետո ունեցել ենք խաղաղ գյուղատնտեսություն՝ սահմանամերձ գոտում»,-ասաց մարզպետը։

Նա նկատեց՝ սակայն մարդիկ զգույշ են. այնպես չէ, որ բացարձակ համարձակ կերպով վտանգավոր վայրերում իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ: Մարզպետարանի նպատակներից մեկը պաշտպանիչ անտառաշերտերի հիմնումն է, որը հնարավորություն կտա գոնե ուղղակի դիպուկահարային տեսադաշտից հեռու պահել գյուղացիներին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար: «Կառավարությանը ներկայացրել ենք նաև հատուկ ծրագիր՝ դաշտապաշտպան և անտառաշերտերի ստեղծման: Այս ծրագիրը հավանության է արժանացել, և հաջորդ տարի սահմանամերձ գոտում պաշտպանիչ անտառաշերտերի հիմնման մեծ ծավալի աշխատանք պետք է կատարվի»,-ասաց նա:

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը