Երևանի Պուշկինի դպրոցում Ա H1N1 գրիպով հիվանդացության դեպքեր են գրանցվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում գրանցվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակով հիվանդացության դեպքեր: Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին առայժմ 10 երեխայի ծնող ներկայացրել է տեղեկանք՝ H1N1 գրիպով վարակված լինելու մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանյանը նշեց, որ փետրվարի 7-ին 1800 աշակերտից 552-ը բացակայել են:

«Դպրոցում երկու հերթափոխ ունենք. առաջին հերթափոխով սովորում է 1500 աշակերտ, նրանցից 452-ը բացակա են, իսկ 2-րդ հերթափոխով մոտ 300 աշակերտից բացակա է 100-ը: Դեռևս չգիտենք, թե բացականերից քանիսն են հիվանդացել այդ գրիպով, քանի որ ոչ բոլորին են ծնողները հիվանդանոց տանում կամ դպրոց տեղեկանք բերում»,- նշեց Ստեփանյանը և հավելեց, որ նախորդ շաբաթ մի քանի դեպք է գրանցվել, իսկ այս շաբաթ արդեն 7 դեպք:

Հաստատության բուժական մասի պատասխանատուները պարբերական ստուգումներ են անցկացնում երեխաների շրջանում, և երբ կասկածներ են եղել, խնդրել են ծնողներին հետազոտության տանել նրանց:

ՀՀ առողջապահության նախարարությունը փետրվարի 6-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` թե ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե շտապ օգնության կանչերում։ Սեզոնի ընթացքում իրականացվել է 740 նմուշի հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը (18,5%), Բ տեսակը (5,5%), ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (24,7%) (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս): Այսինքն` 2019 թվականի դեկտեմբերից շարունակում են շրջանառվել գրիպի և այլ շնչառական վարակների հարուցիչները:

Հայերեն English Русский

Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը

Հունվարի 23-ի միջոցառումների անոնս

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցիչը քննարկել են մի շարք հարցեր

Վարչապետը ներկայացրեց Դավոս այցի իր օրակարգը

Ազովի ծովի ափից հեռացվել են 1,2 տոննա մազութի բեկորներ և ջրիմուռներ

Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար

Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում. Փաշինյանը ներկայացրեց հայտարարագրման նպատակը

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրադրության սրման առնչությամբ

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում. վարչապետ

Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցին կտեղափոխվի և կվերականգնվի․ կնքվել է հուշագիր