Սպորտ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն նախապատրաստվում է ձմեռային 2-րդ խաղերին 

1 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն նախապատրաստվում է ձմեռային 2-րդ խաղերին 

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հերթական ժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժողովի ընթացքում քննարկվել է հաջորդ տարի՝ 2021 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպչական հարցերը: Ժողովի ընթացքում նշանակվել են համապատասխան տարածաշրջանների (ըստ երկրների, քաղաքների ) մասնագետ համակարգողները:

Ըստ այդմ՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկաների և եվրոպական երկրների քաղաքային կոմիտեների հետ տարվող աշխատանքների համակարգող է նշանակվել Սևակ Կարապետյանը, ԱՊՀ երկրների հետ՝ Անահիտ Մխիթարյանը, Ասիական երկրների՝ Եփրեմ Մկրտչյանը, Մերձավոր Արևելքի երկրների՝ Հայկանուշ Նիկոյանը, Հայաստանի և Արցախի՝ Գևորգ Գալստյանը:

Աշխատանքների կատարման գործընթացի հսկողությունը վերապահվել է Համահայկական խաղերի կոմիտեի նախագահի խորհրդական Դերենիկ Գաբրիելյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում