Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը մեր առանցքային ծրագրերից է. Սուրեն Պապիկյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տրանսպորտի և կապի վարչության տնօրեն Դոնգ-Սյու Պյոյի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող աշխատանքային ընթացակարգերին, առաջացած խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը մեր առանցքային ծրագրերից է և ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն»,- նշել է Սուրեն Պապիկյանը և հավաստիացրել, որ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ իր իրավասությունների շրջանակում արագորեն լուծելու տարբեր հանգամանքներով պայմանավորված և տարիներով առկախված խնդիրները:

«Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը ընդհատված աշխատանքների վերանայման և խորհրդատվական ընկերության ընտրության հարցում և կիսում աշխատանքները սահմանված ժամանակացույցին ավարտելու երկուստեք կարևորվող մոտեցումը»,-հավելել է նախարարը:

Պարոն Պյոն շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և ևս մեկ անգամ հավաստիացրել, որ ԱԶԲ-ն պատրաստ է աջակցել կառավարությանը ցանկացած հարցում՝ ծրագիրը ժամկետների մեջ ավարտելու համար։ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի՝ ևս 5 տարով երկարաձգման հաստատումը բանկի խորհրդի կողմից աննախադեպ որոշում է եղել, հետևաբար երկուստեք ջանքեր պետք է գործադրենք ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- նշել է պարոն Պյոն։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը գործող ծրագրերի շարունակականությունն ապահովելու և դրանցում առկա խնդիրները համատեղ կարգավորելու ուղղությամբ:

--

Հիշեցնենք, որ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում ԱԶԲ ֆինանսավորմամբ այս պահին վերակառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ 18, 7կմ հատվածը: Ճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, ներկայումս իրականացվում են հողային և արհեստական կառուցվածքների իրականացման աշխատանքները: Իրականացվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 83 %-ը և բետոնյա կառուցվածքների ընդհանուր ծավալի շուրջ 59 %-ը:

Ասիական զարգացման բանկի միջոցներով ֆինանսավորվող Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին 42 կմ հատվածում միջոցներ են ձեռնարկվում ծրագիրը շարունակելու ուղղությամբ, նախատեսվում է ներգրավել ծրագրի նոր ինժեներ/խորհրդատուի և նախապատրաստել մրցութային փաստաթղթերը:

ԱԶԲ ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է նաև Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածը՝ մոտ 51. 7 կմ:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում