Կամուրջ անցյալի և ներկայի միջև. Adana Project-ը մենահամերգին կներկայացնի առաջին՝ «Վերադարձ» ալբոմը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Adana Project ռոք խումբը, որը մշակում և նորովի է մատուցում հին հայկական ազգագրական, ժողովրդական, մոռացված էստրադային երգեր, մարտի 30-ին հանդես կգա մենահամերգով: Այն տեղի կունենա Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Համերգին խումբը երաժշտասերների դատին կհանձնի իր առաջին`«Վերադարձ» ձայնասկավառակը, որում զետեղել է հինգից ավելի ստեղծագործություն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի մեներգչուհի Մանե Տոնոյանն ասաց, որ նոր ոգով և թարմ երգերով են ներկայանալու: «Երկու երգի պրեմիերա է նախատեսվում, երկուսն էլ՝ զուգերգ, բայց դեռ չեմ բացահայտի, թե ում հետ եմ ելույթ ունենալու: Կատարելու ենք «Իմ Էլինար» գործը, որը ոչ մի համերգի չենք հնչեցրել»,-նշեց նա:

Անդրադառնալով ալբոմում ներառված երգերին՝ Մանեն շեշտեց, որ բոլոր ստեղծագործությունները քավր են. դրանցից երեքը («Գինի լից», «Թարմ ծաղիկներ», «Իմը չես, գիտեմ») տեսահոլովակ ունի:

Adana Project-ը մի քանի տարվա պատմություն ունի: Մանեն թիմին է միացել երեք տարի առաջ: «Ինձ գրավում է հայրենասիրական ռոքը, որը սկզբում ինձ մի քիչ խորթ էր, քանի որ հիմնականում ջազ կամ բլյուզ էի երգում: Աշխատանքի արդյունքում դարձել ենք մի բռունցք և դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում»,- ընդգծեց երգչուհին և հավելեց, որ խմբին շատ է աջակցում Adana Project-ի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը:

Պրոդյուսեր Անդրե Սիմոնյանն էլ ուրախությամբ ասաց, որ խումբը շատ սիրված է: «Նկատել եմ` տարբեր երաժշտական փառատոնների ժամանակ մերոնց ելույթներին անհամբերությամբ են սպասում: Adana Project-ի նպատակն է երաժշտության միջոցով կամուրջ դառնալ անցյալի և ապագայի միջև: Խումբը ռոք և հեվի մեթալ ոճով է ներկայացնում շատերի կարծիքով ժամանակավրեպ ստեղծագործությունները և թարմ շունչ հաղորդում դրանց: Լսարանին դա դուր է գալիս»,-նշեց Սիմոնյանը:

Անդրեն տեղեկացրեց, որ խումբն արտերկրում հանդես գալու շատ առաջարկներ է ստանում, ինչն իր համար հաճելի է:

«Խումբը ճանաչում են նաև Հայաստանի սահմաններից դուրս: Այս օրերին պետք է Լիբանանում լինեինք, բայց այնտեղ ծագած քաղաքական խնդիրների պատճառով մեր այցը հետաձգվեց: Հույս ունեմ, 2020-ին Adana Project-ը ելույթներ կունենա տարբեր երկրներում»,-շեշտեց պրոդյուսերը:

Adana Project-ի հիմնադիրներն են Արին և Արիս Քարամյանները. Արինը ստեղնաշարային գործիքներ է նվագում, իսկ Արիսը` հարվածային: Խմբի կիթառահարներն են Պատրիկ Ավետիսյանն ու Ռոման Մնացականյանը, բաս կիթառահարն է Գեղամ Ղազարյանը, մեներգչուհին` Մանե Տոնոյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները` խմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP