Քաղաքականություն

Մեկնարկել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու միջնորդություն է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը:

Փետրվարի 6-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգից խմբակցությունը ետ էր կանչել ներառված նախագծերը:

«Իմ քայլը» խմբակցությունը կրկին միջնորդել է հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, ես այդ մասին ծանուցումը ստացել եմ: Մենք մեկ ժամից կունենանք արտահերթ նիստ, որտեղ քննարկելու ենք այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը»,- ասել էրԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Փետրվարի 6-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ պետք է քննարկեին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեր «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ պետք է քննարկվեր նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում