Պտտաձողի վրա հայ զինվորների հնարքների հոլովակը լայն տարածում է գտել համացանցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Համացանցում արագ տարածում է գտնում «Street Workout Armenia»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են հայ զինվորները բարդ հնարքներ իրականացնում պտտաձողի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոլովակին կից գրառման մեջ ասվում է. «Տեսեք, թե ինչպիսի անհավանական հնարքներ են կատարում մեր տղերքը զորամասերում մարզվելիս: Տեսանյութում Հայաստանի Street Workout-ի 2015, 2016, 2017 թվականների չեմպիոններն են և ուժեղագույն ատլետները, որոնք այս պահին ծառայում են հայոց բանակում»:

Տեսանյութը մի քանի օրվա ընթացքում 18 հազար դիտում է ունեցել: Հետևորդներից շատերն էլ մեկնաբանություններում գրել են, որ հպարտանում են զինվորներով և բարի վերադարձ մաղթում բոլոր զինծառայողներին:

Street Workout-ը փողոցային մարմնամարզությունն է: Մարմնամարզության այդ տեսակով հետաքրքրված երիտասարդները հիմնականում մարզվում են փողոցային սպորտային հարթակներում:

Հայերեն

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի