Հասարակական

Հունվարին Գեղարքունիքի մարզում ծնվել է 143 երեխա

1 րոպեի ընթերցում

Հունվարին Գեղարքունիքի մարզում ծնվել է 143 երեխա

ԳԱՎԱՌ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 143 երեխա՝ 73 տղա եւ 70 աղջիկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 77 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24-ը՝ Սեւանի, 23-ը՝ Գավառի բժշկական կենտրոններում, 16-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նախորդ տարվա հունվարի համեմատ մարզի բուժհաստատություններում ծնված երեխաների թիվն այս տարի նվազել է 38-ով: Նվազման հիմնական ցուցանիշը տվել է Մարտունու ծննդատունը, որտեղ նախորդ տարվա հունվարին գրանցված 106 ծնունդների դիմաց այս տարի գրանցվել է 77-ը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում