Զարեհ Սինանյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը պատմեց Սուրբ Էջմիածին եկեղեցում իրականացված հիմնանորոգությունների և հոգևոր-մշակութային գործունեության մասին: Այնուհետ հանձնակատարը այցելեց «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն, շրջայց կատարեց: Կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը հյուրերին ներկայացրեց այստեղ գործող նախակրթարանը, մայրենիի ուսուցման մեկօրյա վարժարանները, երգի, պարի, վոկալի, դհոլի, դուդուկի, շախմատի խմբակները:

Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց կենտրոնի հայապահպան գործունեությունը և համագործակցությունն ավելի սերտացնելու պատրաստակամություն հայտնեց:

Այնուհետ «Հայարտանը» Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Թբիլիսիի համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը խոսեց Հայաստան-սփյուռք գործակցության ուղղությունների և առաջնահերթությունների մասին, նշեց, որ այսօր կերտվում է մարդակենտրոն Հայաստանի Հանրապետություն, որը պետք է ծառայի իր քաղաքացիներին, հիմնված լինի արդարության, հավասարության, ճշմարտության գաղափարների վրա: Անդրադարձ կատարելով վիրահայ համայնքին՝ հանձնակատարը շեշտեց, որ տարաբնույթ դժվարություններով հանդերձ՝ համայնքն ամեն ինչ անում է հայ ինքնությունը պահպանելու համար, հայերը Վրաստանի լավ քաղաքացիներ լինելով՝ նաև շարունակում են լավ հայ մարդ մնալ: Զարեհ Սինանյանը խոսեց նաև համայնքային մի շարք խնդիրների և դրանց լուծման կարևորության մասին:

2 ժամից ավելի տևած հանդիպման ընթացքում մասնակիցները Գլխավոր հանձնակատարին բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնց գերակշիռ մեծամասնությունը վերաբերում էին հայապահպանությանը, հայոց լեզվի դասավանդմանը, մշակութային նախաձեռնություններին և ծրագրերին, համայնքային կառույցների հետ աշխատանքի առանձնահատկություններին, հայրենադարձությանը, գրասենյակի 2020 թվականի ծրագրերին, փոխայցելություններին, հայ-վրացական միջպետական հարաբերություններում հայ համայնքի դերին:

Այսօր արդեն Զարեհ Սինանյանը կուղևորվի Ախալցխա, որտեղ հանդիպում կունենա տեղի հայ համայնքի և Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ, կայցելի թիվ 3-րդ հայկական դպրոց, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Ծուղրութ գյուղ: Փետրվարի 5-ին՝ այցի վերջին օրը, հանձնակատարը առանձին հանդիպումներ կունենա Ախալքալաքի և Նինոծմինդայի հայության հետ, կայցելի Սուրբ Խաչ եկեղեցի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, Նինոծմինդայի մշակույթի տուն, Գանձա գյուղ:

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի