Հասարակական

Երանոս համայնքն այս տարվա համար երեք սուբվենցիոն ծրագրի հայտ է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

Երանոս համայնքն այս տարվա համար երեք սուբվենցիոն ծրագրի հայտ է ներկայացրել

ԳԱՎԱՌ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքն այս տարվա համար երեք սուբվենցիոն ծրագրի իրականացման հայտ է ներկայացրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, ներկայացված հայտերի հիման վրա համայնքում կասֆալտապատվի 3 փողոց՝ շուրջ 7 հազար քառակուսի մետր մակերեսով, կհիմնանորոգվի խմելու ջրատար ներքին ցանցի 1 կիլոմետր երկարությամբ գլխամասային հատվածը եւ կամրացվեն մանկապարտեզի շենքի հիմքերը: «Նախատեսված աշխատանքների համար տեղական բյուջեից կկատարվի շուրջ 48 միլիոն դրամի հատկացում: Մանկապարտեզի շենքի սեյսմիկ վերազինման եւ խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման ծրագրերի իրականացման համար 35 տոկոս ներդրում կատարելու է Երանոսի համայնքապետարանը, 65 տոկոսը՝ կառավարությունը։

Փողոցների ասֆալտապատման ծրագրի իրականացման դեպքում մենք կունենանք 40 տոկոս ներդրում՝ կառավարության 60 տոկոս ներդրման դիմաց:

Ջրատարի հիմնանորոգման դեպքում մենք կունենանք ջրամատակարարման բարելավում մոտ 600 ընտանիքի համար: Բացի այդ, տեղական բյուջեի միջոցների հաշվին այս տարի նախատեսում ենք գազի գծի անցկացում իրականացնել նորակառույց թաղամասում: Կկառուցվի 300 մետր երկարության գազատար, որի համար կծախսվի շուրջ 4 միլիոն 600 հազար դրամ: Եվս 1,5 միլիոն դրամ կծախսվի համայնքապետարանի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման համար: Բոլոր ծրագրերի համար նախագծերը պատվիրված են, այժմ ընթանում են նախագծման աշխատանքները: Ծրագրերի մեկնարկը, ամենայն հավանականությամբ, կտրվի եղանակների տաքանալուն պես»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում