Գեղարքունիքում առատ ձյան պատճառով ճանապարհները դժվարանցանելի են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքում առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով մարզի բոլոր ճանապարհահատվածները դժվարանցանելի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից:
«Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են մարզի բոլոր ճանապարհահատվածները, ուստի խնդրում ենք երթևեկել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում: Վարդենյաց լեռնանցքը (Սելիմ) և Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները փակ են բեռնատարների համար, իսկ թեթև մարդատարների համար՝ դժվարանցանելի: Արցախի Հանրապետություն մեկնողներին խորհուրդ է տրվում երթևեկել Մ2՝ Երևան-Երասխ-Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածով»,- հայտնում են ոստիկանությունից: