Սպորտ

Արոնյանը միաժամանակյա խաղային սեանս անցկացրեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը միաժամանակյա խաղային սեանս անցկացրեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կողմից կազմակերպած դասախոսական միջբուհական շախմատի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանն առաջին անգամ սեանս անցկացրեց իր հարազատ ինստիտուտում: Հայ գրոսմայստերը միաժամանակյա սեանս անցկացրեց 9 խաղատախտակի վրա, որտեղ մրցեցին 7 ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: «Ես ամբողջ աշխարհում սեանս տվել եմ, բայց այստեղ չէ, սա ինձ համար շատ հետաքրքիր է, գիտեմ, որ բարդ է լինելու»,-շեշտեց նա:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ ողջունեց նման մրցաշարերի անցկացումը և վստահեցրեց ՝ խաղը հետաքրքիր է լինելու: Հետաքրքիր ու լարված պայքար ընթացավ դասախոսների և գրոսմայստերի միջև: Բոլոր պարտիաներն ավարտվեցին Արոնյանի հաղթանակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում