Սպորտ

Aeroflot open 2020-ին շախմատային մրցաշարին Հայաստանը կունենա ութ մասնակից 

1 րոպեի ընթերցում

Aeroflot open 2020-ին շախմատային մրցաշարին Հայաստանը կունենա ութ մասնակից 

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կայանալիք Aeroflot open 2020-ին Հայաստանը կներկայանա մեծ կազմով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Aeroflot open 2020-ի գլխավոր ենթախմբում Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, B խմբում կխաղան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Դավիթ Գևորգյանը, իսկ C ենթախմբում` Արթուր Ղարագյոզյանը:

Aeroflot Open 2020-ը կմեկնարկի փետրվարի 19-ին և կեզրափակվի 27-ին: Մոսկվայում կայանալիք մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել են 74 շախմատիստներ: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Այս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում