Բռնցքամարտիկները մեկնում են Ուկրաինա 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնում է ուսումնամարզական հավաքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մեկնել է Ուկրաինա: Մեր հավաքականը համատեղ հավաք կանցկացնի Չեխիայի, Լեհաստանի, Բելառուսի և Ուկրաինայի երկրորդ ընտրանիների հետ: Հայաստանի թիմը փետրվարի 17-18-ին նաև ընկերական մենամարտեր կանցկացնի և փետրվարի 19-ին կվերադառնա Երևան:

Հավաքին կմասնակցեն Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արմեն Մաշակալյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Մադոյանը (+91 կգ), ինչպես նաև Անուշ Գրիգորյանը (51 կգ), Անի Հովսեփյանը (69 կգ):

Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար բռնցքամարտիկները կմասնակցեն երկու մրցաշարի` մեկը կկայանա Լոնդոնում մարտի 14-24-ը, որը համարվում է Եվրոպա աշխարհամասի որակավորման մրցաշար, իսկ երկրորդը` Փարիզում մայիսի 13-24-ը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: 206 երկրների մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևերում: 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը