Սփյուռք

«Վրաստանի հայ համայնքը կապված է իր հայրենիքին, մշակույթին, պատմությանը»․ Զարեհ Սինանյան

4 րոպեի ընթերցում

«Վրաստանի հայ համայնքը կապված է իր հայրենիքին, մշակույթին, պատմությանը»․ Զարեհ Սինանյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վրաստան աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և հանդիպում ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ: Այս մասին Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Հանդիպման ընթացքում Հայր Սուրբը հյուրերին պատմեց թեմի գործունեության, պատմամշակութային կոթողների պահպանության, վիրահայությանը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբելու մասին, կարևորեց ազգային մշակույթի զարգացմանը, մայրենիի տարածմանը ուղղված թեմի ծավալած աշխատանքները:

Գլխավոր հանձնակատարը և հյուրերը շրջայց կատարեցին 13-րդ դարի պատմական կոթող Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, իրենց հիացմունքն արտահայտեցին Հովնաթանյանների տաղանդավոր ձեռքով կատարված անկրկնելի որմնանկարների վերաբերյալ: Զարեհ Սինանյանն առանձնակի կարևորեց հայ եկեղեցու դերը Վրաստանի հայ համայնքում:

Այնուհետ հանձնակատարը այցելեց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն: Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնի առօրյան, որը դարձել է մայր հայրենիքից և այլ երկրներից ժամանած հյուրերի այցելության գլխավոր վայրերից մեկը, նաև խոսեց գործունեության նպատակների և ուղղությունների մասին: Զարեհ Սինանյանին ներկայացվեցին Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները, հրատարակված գրքերը, Ամենայն հայոց բանաստեղծի՝ կտոր-կտոր հավաքված և սուրբ մասունք դարձած իրերը և նվերները:

Գլխավոր հանձնակատարը գրություն կատարեց կենտրոնի տպավորությունների գրքում, որում մասնավորապես ասված էր. «Հուզված եմ՝ մեր մեծն Թումանյանի տանը գտնվելով, զգալով նրա շունչը: Անչափ շնորհակալ եմ այն բոլոր նվիրյալներին, որոնք այս տուն-թանգարանն իրականություն են դարձրել և այսօր այն պահում են որպես մասունք»:

Զարեհ Սինանյանի մյուս այցելությունը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ էր։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի ուղեկցությամբ շրջայց եղավ նոր կառուցվող շենքում, որի արտաքին աշխատանքներն ավարտված են։ Շենքի շահագործումը նախատեսվում է ընթացիկ տարվա նոյեմբերին։

Գլխավոր հանձնակատարը նշեց՝ ուրախ է տեսնել, որ հայ համայնքն ապրում է լիաթոք, կապված է իր պատմությանը, մշակույթին, արվեստին, և այս այցն էլ նպատակ ունի վերհանել խնդիրները, հասկանալ՝ ինչով կարող է հանձնակատարի գրասենյակն աջակցել դրանց լուծման հարցում։

Զարեհ Սինանյանը եղավ նաև Խոջիվանքի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում, հարգանքի տուրք մատուցեց։

Հաջորդ այցը դեպի Գարի Դավթյանի «Տիկնիկների տուն» էր։ Հանձնակատարին ընդունեցին Գարի Դավթյանի այրին` Ժաննա Դավթյանը և համայնքի այլ ներկայացուցիչներ: Կենտրոնում տեղի ունեցավ տիկնիկային, երաժշտական փոքրիկ ներկայացում:

Հանձնակատարը եղավ նաև Ներսիսյան դպրոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում