ՏՄՊՊՀ-ն կարագի շուկայում մրցակցային միջավայրի բարելավում է արձանագրել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողովը 2019 թվականի ընթացքում ուսումնասիրություն է իրականացրել «Կարագ» ապրանքային շուկայում՝ հաշվի առնելով նախորդ տարիների ուսումնասիրություններով արձանագրված բարձր կենտրոնացվածության մակարդակը, ինչպես նաև կարագի՝ նվազագույն սպառողական զամբյուղում զգալի տեսակարար կշիռ ունենալու հանգամանքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանությանպետական հանձնաժողովից։

«Ուսումնասիրության նպատակն էր ներմուծումից և արտադրությունից մինչև վերջնական սպառողներին իրացման շղթայում առկա մրցակցային խնդիրների վերհանումը և շրջանառության ոլորտում գործող իրավական կարգավորումների ազդեցության գնահատումը առկա մրցակցային միջավայրի վրա:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում թվով 36 տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստան է ներմուծվել մոտ 2 727 տոննա կարագ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ ներմուծումը 9 տոկոսով կրճատվել է՝ 1 կիլոգրամի միջին մաքսային արժեքի շուրջ 5 տոկոսի նվազմամբ, միաժամանակ մոտ 46 տոկոսով ավելացել է ՀՀ-ում արտադրված կարագի ծավալը, ինչն ուղեկցվել է նաև կարագ արտադրող ընկերությունների թվաքանակի ավելացմամբ (28-ից հասնելով 30-ի):

Հանձնաժողովն արձանագրել է նաև թվով 4 նոր տնտեսվարող սուբյեկտների մուտքը կարագի ներմուծման շուկա, որոնք տվյալ ժամանակահատվածում ներմուծել են շուրջ 127 740 կգ կարագ: Միաժամանակ 8 տնտեսվարողներ դադարել են զբաղվել կարագի ներմուծմամբ, որոնք 2018 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ներմուծել էին ընդամենը 64 572 կգ կարագ:

2019 թվականի դիտարկվող ժամանակահատվածում մոտ 4 անգամ ավելացել են արտահանված կարագի ծավալները՝ կազմելով 52 տոննա, արտահանում իրականացնող ընկերությունների թիվն ավելացել է 2-ով (3-ից հասնելով 5-ի):

Ուսումնասիրված ժամանակահատվածում կարագի (բարձր գնային սեգմենտի) մանրածախ գները տատանվել են շուրջ 4700-4300 դրամի սահմաններում՝ դրսևորելով նվազման դինամիկա: Ուսումնասիրությունները նաև փաստել են, որ շատ հաճախ առևտրի կետերում (հատկապես խոշոր առևտրային ցանցերում) կարագը, սփրեդը և մարգարինը ներկայացված են միասին, ինչը հատկապես կգ-ով վաճառքի պարագայում կարող է շփոթություն առաջացնել սպառողների շրջանում: Խնդրի կարգավորման նպատակով հանձնաժողովն առաջարկել է օրենսդրությամբ պահանջ սահմանել մանրածախ առևտրի կետերում վերոնշյալ ապրանքների առանձնացված կերպով ներկայացման համար:

Չնայած այն հանգամանքին, որ 2019 թվականի դիտարկվող ժամանակահատվածում «Կարագ» ապրանքային շուկան շարունակել է համարվել բարձր կենտրոնացվածություն ունեցող, այդուհանդերձ, 2018 թվականի համեմատվող ժամանակահատվածի նկատմամբ կենտրոնացվածությունը ցույց տվող ինդեքսների արժեքը զգալիորեն կրճատվել է, ինչը վկայում է շուկայում առկա մրցակցային միջավայրի բարելավման մասին:

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ http://competition.am/uploads/resources/Butter_commodity_market.pdf»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում