Գյումրու ավտոպարկը թարմացվեց բազմաֆունկցիոնալ մեքենաներով

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ավտոպարկը թարմացվեց 4 բազմաֆունկցիոնալ մեքենաներով և 7 աղբատար մեքենայով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրով (50-50% հարաբերակցությամբ) ձեռք բերված 14 մեքենաներից 11-ը փետրվարի 1-ին Գյումրիում էին: Նույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված «Գրեյդեր»-ը և կառավարության հետ համատեղ իրականացված մեկ այլ սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված էքսկավատոր-ամբարձիչը Գյումրի բերվել էին դեռ նախորդ տարի:

Եվս երկու մեքենա՝ փոշեկուլ և էքսկավատոր-ամբարձիչ, առկա մեքենայական պարկը կհամալրեն առաջիկա օրերին: Քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ դրանք ավելի արդյունավետ կդարձնեն կոմունալ ծառայության աշխատանքը: «Եղածը արդեն շատ հին տեխնիկա էր, իսկ այս նոր մեքենաներով մեխանիզացված ավելի արդյունավետ ու արագ կկազմակերպվի մաքրման աշխատանքները»,- ասաց նա:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը