ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 5-օրյա այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորների, Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլու, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու հետ:
Թբիլիսիում, Ախալցխայում և Ախալքալաքում Զարեհ Սինանյանը կայցելի հայկական գիտական, կրթական, մշակութային կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ, հանդիպումներ կունենա հայ համայնքի, ԶԼՄ ներկայացուցիչների հետ, կլինի գյուղական համայնքներում: