Հասարակական

Վարչապետը չի խախտել Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը. Բադասյան

2 րոպեի ընթերցում

Վարչապետը չի խախտել Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խախտել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 1-ին այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իր ելույթում, արդյոք, չի՞ խախտել Թովմասյանի անմեղության կանխավարկածը, դրա մասինէ խոսել նաև Թովմասյանի պաշտպանը, Բադասյանը պատասխանեց.

«Ոչ, ես հետևել եմ վարչապետի՝ Կապանում ունեցած ելույթին, ինքը հղում է կատարել մեղադրանքին և հետո մեղադրանքի բովանդակությանը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Սահմանադրական դատարանը օկուպացվել է Հրայր Թովմասյանի ու մի խումբ անձանց կողմից, իսկ հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով:

ՀՀ ՍԴ նախագահն անցնում է մի քանի քրեական գործով՝ որպես մեղադրյալ: Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծվել է լարված իրավիճակ, որին լուծում տալու նպատակով Հայաստանում ընդունվել էր Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքը: Դրանով նախատեսվում էր, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Սակայն ՍԴ դատավորներից ոչ մեկը առ այսօր հրաժարական չի տվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում