Սպորտ

Կարեն Ասրյանի հուշամրցաշարը կանցկացվի Երևանում 

1 րոպեի ընթերցում

Կարեն Ասրյանի հուշամրցաշարը կանցկացվի Երևանում 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիան 2020 թ. հունիսի 20-30-ը Երևանում կանցկացնի Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 11 000 000 ՀՀ դրամ:

Կարեն Ասրյանը միջազգային կարգի գրոսմայստեր էր 1998 թվականից, ԽՍՀՄ մինչև 10 տարեկանների չեմպիոն (1990), Հայաստանի չեմպիոն (1999), Եվրոպայի չեմպիոն (թիմային, 1999), Համաշխարհային շախմատային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր (2002), չեմպիոն (2006), աշխարհի թիմային առաջնության մրցանակակիր (2005):

2008 թ․ հունիսի 9-ին Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից։ Նա կյանքից հեռացավ որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում