Սպորտ

Ռուսաստանցի շախմատիստ Դավիթ Պառավյանը հաղթել է Ջիբրալթարի միջազգային մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանցի շախմատիստ Դավիթ Պառավյանը հաղթել է Ջիբրալթարի միջազգային մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց «Ջիբրալթար Մասթերս» շախմատային մրցաշարը, որտեղ հաղթեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Դավիթ Պառավյանը:

«Արմենպրես» հաղորդմամբ` 10 տուրից հետո 7 շախմատիստ վաստակեցին 7,5-ական միավոր և կիսեցին 1-7-րդ հորիզոնականները։ Մրցաշարի կանոնադրության համաձայն՝ նշանակվեց թայ-բրեյք, որին իրավունք ստացան մասնակցելու լրացուցիչ ցուցանիշներով 1-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները։ 7,5-ական միավոր վաստակածների խմբում էր նաև Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Պառավյանը, ով առավելության հասավ Անդրեյ Եսիպենկոյի նկատմամբ, իսկ եզրափակիչում հաղթեց հավակնորդների մրցաշարի մասնակից հանրահայտ չինացի գրոսմայստեր Վան Հաոյին։

Հաղթողների պարգևատրումը կատարեց ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը։

Մրցաշարին մասնակցում էին 55 երկրի ներկայացուցիչ 250 շախմատիստ, այդ թվում՝ 85 գրոսմայստեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում