Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը կոտրում է փոփոխության ձգտողներին. Տաթև Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Եվրոպայի Խորհուրդը ցանկանում է կանխել հակամարտությունները, ապա այն պետք է համառորեն կանգնի ի պաշտպանություն ժողովրդավարական արժեքների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ԵԽԽՎ-ում իր ելույթում նշել է Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցին, որի հեղինակն է Թորհիլդուր Սուննան Իսլանդիայից:

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին այս մանրամասն և ամբողջական զեկույցի համար: Այս զեկույցը քննության է առնում Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակը և միևնույն ժամանակ ցույց է տալիս, թե որքան կոռումպացված և ավտորիտար է Ադրբեջանի վարչակարգը: Մի կողմից, ԵԽԽՎ–ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և իրավացիորեն անհանգստություն հայտնում, որ նախագահի կողմից իրականացվող համաներումների «ակցիաները» տհաճ տպավորություն են ստեղծում, որ իրավական համակարգը Ադրբեջանում կախված է մեկ մարդուց՝ Իլհամ Ալիևից»,-նշել է Տաթև Հայրապետյանը:

ՀՀ պատվիրակության անդամն իր ելույթում կենտրոնացել է խնդրի ոչ թե քաղաքական կողմի, այլ մարդկային կողմի վրա: Նա ընդգծել է, որ այն մարդիկ, որոնց մասին խոսվում է վերոնշյալ զեկույցում, մեկ հիմնական մեղք ունեն՝ նրանք համարձակվել են այլ կերպ մտածել և նույնիսկ խոսել դրա մասին Ադրբեջանի փակ և վտանգավոր իրականության պայմաններում:

«Մենք պետք է գիտակցենք, որ մենք ուղղակի չենք խոսում ձերբակալված մարդկանց ցուցակի մասին, մենք խոսում ենք մարդկային կյանքների մասին, որոնք կործանվել են անարդարության պատճառով և որովհետև այդ մարդիկ բարձրաձայնել են Ադրբեջանի կոռումպացված և ավտորիտար վարչակարգի կողմից իրականացվող անարդարության մասին: Իմ ադրբեջանցի գործընկեր պարոն Սեյիդովը (հեղ.-Սամեդ Սեյիդով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար) հարցնում է՝ ինչու՞ են հայ պատվիրակները գրանցվել և խոսում այս թեմայով: Պատասխանը շատ պարզ է պարոն Սեյիդով: Տեսության համաձայն՝ ժողովրդավարությունները չեն պատերազմում միմյանց դեմ, քանի որ ժողովրդավարական և բաց հասարակությունում նույնիսկ ամենախնդրահարույց հարցերի մասին խոսում են և քննարկում: Ինչն, իհարկե, չի կարելի ասել մեր հարևան Ադրբեջանի դեպքում: Եթե Եվրոպայի Խորհուրդը ցանկանում է կանխել հակամարտությունները, ապա այն պետք է համառորեն կանգնի ի պաշտպանություն ժողովրդավարական արժեքների»,-նշել է Տաթև Հայրապետյանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը կոտրում է այն մարդկանց, որոնք տարբեր են, որոնք փոփոխություն են ուզում և որոնք համարձակվում են հակադրվել վարչակարգին: Անգամ նախագահի համաներումից հետո շատ քչերն են համարձակվում շարունակել իրենց ակտիվությունը և քննադատել իշխանություններին, քանի որ նրանք մեծամասամբ կոտրվում են բազմաթիվ տանջանքներից և ճնշումներից հետո, որոնց հետ առերեսվում են բանտում:

«Հիմա իմ ադրբեջանցի գործընկերները խոսում են Ադրբեջանում ընթացող այսպես կոչված բարեփոխումներից և փոփոխություններից, արտահերթ խորհրդարանական ընտրություններից, որի միջոցով խոստանում են բերել երիտասարդությունը խորհրդարան, բայց իրականում մենք ընդամենը ականատես ենք լինում ոչ թե քաղաքականության փոփոխության, այլ ընդամենը դեմքերի փոփոխության, քանի որ ձևական և իմիտացված ռեֆորմերը չեն դարձնելու ավտորիտարիզմը ժողովրդավարություն» ,-եզրափակել է նա:

Հայերեն Русский

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

Հունիսի 27-ի միջոցառումների անոնս

Սոֆիայում բացվել է «Բարև, տիեզերք» վեցերորդ փառատոնը

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով

Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը