Տնտեսություն

HSBC-ն կարող է հեռանալ Հայաստանից, Հունաստանից, Թուրքիայից և Օմանից. հայտնում է Reuters-ը

1 րոպեի ընթերցում

HSBC-ն կարող է հեռանալ Հայաստանից, Հունաստանից, Թուրքիայից և Օմանից. հայտնում է Reuters-ը

ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HSBC- ն մտադիր է վաճառել իր բանկային բիզնեսը Թուրքիայում ՝ երկրի անկայուն արտարժույթի և տնտեսական հեռանկարի վերաբերյալ մտավախությունների պատճառով. բանկը կարող է վաճառել կամ կրճատել իր բիզնեսը նաև Հայաստանում, Հունաստանում և Օմանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ իր աղբյուրներին:

Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ որպես ծախսերի կրճատման ավելի լայն միջոցառումների մաս, HSBC-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Նոել Քուինը ձգտում է վաճառել կամ կրճատել ընկերության բիզնեսը այլ շուկաներում ևս: Դրանց թվում են փոքրածավալ գործողություններ իրականացնող երկրներ, որոնք մրցակցում են տեղական այլ բանկերի հետ: Այդ երկրներն են Հայաստանը, Հունաստանը և Օմանը:

HSBC- ի մամուլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:

Ըստ աղբյուրների՝ HSBC-ն կփորձի վաճառել իր բանկային բիզնեսը Թուրքիայում, եթե կարողանա գտնել տեղական գնորդ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել:

«Արմենպրես»-ը փորձում է լրացուցիչ մանրամասներ ստանալ HSBC-ի հայաստանյան ներկայացուցչությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում