3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն Մեքսիկայում «անհետանալու» մասին լուրերի տարածումից հետո կապի է դուրս եկել և տեսաուղերձով պատմել, թե որտեղ էր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեյչենկոն «Ինստագրամ»-ի իր պաշտոնական տեսաուղերձում ասում է, որ վերջին շրջանում նա շատ է աշխատել, այդ իսկ պատճառով որոշել է «ազատվել» ամեն ինչից և վերականգնել ուժերը:
View this post on Instagram
«Ընկերուհուս՝ Մարետի տնից վերադառնալուց հետո, ինձ մի մեքենա էր սպասում, որն ինձ տարել է 2.5 ժամ հեռավորության վրա գտնվող ջունգլիներ …. ես կրում էի կրծքանշան, որտեղ գրված էր՝ «silence» (լռություն - հեղ.): Այդ զարմանահրաշ վայրում դու գտնվում ես լիակատար մենության մեջ, և ոչ ոք իրավունք չունի քեզ անհանգստացնելու»,- գրել է դերասանուհին և հավելել է, որ իրեն տուն են բերել հունվարի 27-ի կեսօրին ժամը 17:30-ի սահմաններում:
Հենց այդ ժամանակ էլ Անդրեյչենկոն միացրել է հեռախոսը:
Նատալյա Անդրեյչենկոն ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի Է: Լայն հանրությանը հայտնի Է «Ցտեսություն, Մերի Փոփինս», «Ռազմադաշտային սիրավեպ», «Մցենի գավառի լեդի Մակբեթը» կինոնկարներում խաղացած դերերի շնորհիվ: Հունվարի 27-ին Նատալյա Անդրեյչենկոյի հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Յան Տրունցևը «Ինստագրամ»-իր էջում գրել էր, որ դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն կորել Է Մեքսիկայում: Նա հյուրընկալվել էր Կանկունում ապրող ընկերուհուն: