ԵԽԽՎ-ն անելիք ունի քսենոֆոբիայի և ատելության դեմ պայքարում. Տաթև Հայրապետյանի ելույթը Ստրասբուրգում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանն իր ելույթում անդրադարձել է Եվրոպայի Խորհրդի տարածքում առկա քսենոֆոբիայի դրսևորումներին:

«Քանի որ մենք նշում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա և Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակը, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպայի Խորհրդի տարածքում առկա քսենոֆոբիկ դրսևորումների վրա: Մասնավորապես, ես ցանկանում եմ խոսել այն սարսափելի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 1990 թ. հունվարին՝ 30 տարի առաջ: Այդ ջարդերը դեռևս 20-րդ դարից Ադրբեջանի կողմից հայկական բնակչության հանդեպ իրականացվող խտրական քաղաքականության շարունակությունն էր: Ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական Ճակատ» շարժման կողմից՝ Խորհրդային Ադրբեջանի անմիջական աջակցությամբ և թողտվությամբ իրագործված անմարդկային գործողությունները միջազգային քրեական իրավունքով նախատեսված ծանրագույն հանցագործությունների շարքին են դասվում: Կարևոր եմ համարում նշել, որ շատ սակավաթիվ ադրբեջանցիներ են եղել, որոնք համարձակվել են հանդես գալ այս գործողությունների դեմ և օգնել հայերին փրկվել: Նրանք ևս պետք է խոսեն այս դեպքերի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Տաթև Հայրապետյանը:

Նա ընդգծել է, որ Բաքվի ջարդերը քննադատվել են միջազգային կազմակերպությունների կողմից: Կարևոր է համարում շեշտել, որ հայ բնակչության հանդեպ իրագործված բռնությունները քննադատվել են Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված երեք բանաձևերով: 1988թ. հուլիսի 7-ի բանաձևով Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Խորհրդային իշխանություններին ԽՍՀՄ օրենքներին համապատասխան պատասխանատվության ենթարկել հայկական ջարդերի պատասխանատուներին և ապահովել Խորհրդային Ադրբեջանում ապրող 500 հազար հայ բնակիչների անվտանգությունը։ 1990թ. հունվարի 18-ին Եվրոպական Խորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ կոչ է անում Եվրահանձնաժողովին և Եվրոպայի Խորհրդին աջակցել հայերին: Երրորդ քննադատող բանաձևն ընդունվել է Եվրոպական խորհրդարանի կողմից 1991 թ. մարտի 14–ին:

Ջարդերի կազմակերպիչներն ու իրագործողները դեռ չեն կրել իրենց արժանի պատիժը, ահա թե ինչու Ադրբեջանը մինչ օրս շարունակում է իր խտրական և հակահայկական քաղաքականությունը, ինչի արտացոլումն են 2004թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ քնած ժամանակ կացնահարումը Ռամիլ Սաֆարովի կողմից, որը ներկայումս Ադրբեջանում հերոսացվել է, 2016թ. ապրիլի ընթացքում Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների խոշտանգումները և սպանությունը: Ամփոփելով ցանկանում եմ նշել, որ ԵԽԽՎ շատ անելիք ունի քսենոֆոբիայի և ատելության դեմ պայքարում: Բազմաթիվ հակամարտություններ կան Եվրոպայի Խորհրդի տարածքում, և ես հույս ունեմ դրանք բոլորը խաղաղ հանգուցալուծում կստանան, սակայն դրա կարևորագույն երաշխավորը մշտական պայքարն է և քննադատությունը խտրականության, ատելության և քսենոֆոբիայի դեմ»,-նշեց Տաթև Հայրապետյանը:

Հայերեն English Русский

ԱԳ նախարարը աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

18 երկիր, 540-ից ավելի մարզիկ. Գյումրիում ընթանում է Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությունը

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում

Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ

Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում ընթացող առաջնությունը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային