Հասարակական

Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է ՀՔԾ` քրեական գործով քննչական գործողությանը մասնակցելու

1 րոպեի ընթերցում

 Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է ՀՔԾ` քրեական գործով քննչական գործողությանը մասնակցելու

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու համար հունվարի 24-ին այցելել է Հատուկ քննչական ծառայություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում»,- գրել է Օհանջանյանը:

Հունվարի 15-ին էլ վարչապետ Փաշինյանն այցելել էր ՀՀ քննչական կոմիտե՝ 2 ժամ 35 րոպե հարցաքննվելով այնտեղ՝ 2018թ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում