Գյումրիում և Ախուրյանում կստեղծվեն փրկարարական նոր ջոկատներ

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում 2020 թվականին կավելանա հրշեջ-փրկարարական ջոկատների թիվը: Երկար սպասված փրկարարական նոր ջոկատներ կստեղծվեն Գյումրիում և Ախուրյանում, կշարունակվի նաև 2019 թվականին մեկնարկած տեխնիկական վերազինումը: Այս մասին հունվարի 23-ին Շիրակի մարզպետարանում կայացած ՀՀ ԱԻ նախարարության մարզային ստորաբաժանումների ամփոփ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԻՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար Վահագ Օհանյանը: «Նախարարությունն իր կողմից կատարում է ամեն ինչ և՛ գույքային, և՛ շենքային պայմանների բարելավման համար: 2019 թվականին նախարարության կողմից նորոգվել են Արթիկի և Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը: Այս տարի ԱՄՆ-ի կառավարության կողմից ծրագրի իրականացման արդյունքում մենք նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ կունենանք Գյումրիում և Ախուրյանում»,-նշեց Վահագ Օհանյանը:

Ամփոփելով 2019 թվականի արտակարգ դեպքերը՝ ՀՀ ԱԻ Շիրակի մարզային վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը նշեց, որ տարվա ընթացքում մարզի տարածքում գրանցվել է 749 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 25, վիրավորվել է 499 մարդ: «Այսպիսով գրանցված արտակարգ դեպքերն աճել են 28, իսկ զոհերի թիվը՝ 2 տոկոսով: Գրանցված դեպքերի մեծ մասը տեխնածին է»,-նշեց Ալեքսան Գյոզալյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ գրանցված տեխնածին դեպքերից 373-ը հրդեհի դեպքեր են, 2018 թվականին 206 հրդեհի դեպք էր գրանցվել: Հրդեհի հետևանքով 2019-ին զոհեր չեն գրանցվել, մինչդեռ 2018 թվականին գրանցվել էր 1 դեպք: Տարվա ընթացքում 15-ով աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Տեխնածին բնույթի դեպքերի նյութական վնասը կազմել է ավելի քան 47 մլն դրամ: Արձանագրվել է ձնաբքի 3, կարկտահարության 15 դեպք: Կարկտահարությունից մարզին հասցվել է 4 մլրդ դրամի նյութական վնաս, տուժել է մարզի 21 համայնքի 28 բնակավայր: Ուժեղ քամու հետևանքով նյութական վնասը մեծ է եղել: Ավելացել են նաև սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերը. ամենից շատ շմոլ գազից թունավորման դեպքերն են՝ 33 դեպք՝ 2018 թվականի 20 դեպքի փոխարեն; Արձանագրվել են նաև սիբիրյան խոցի, գայլերի և կատաղած շների հարձակման մեկական դեպք:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ