Սփյուռք

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի հայազգի նոր նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի հայազգի նոր նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և

սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Լիբանանի երիտասարդության և սպորտի

հարցերով նորանշանակ նախարարի հետ Վարդինե Օհանյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայրապետյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի երիտասարդության և սպորտի

հարցերով նորանշանակ նախարար Վարդինե Օհանյանի հետ: Զրույցի ընթացքում

հաջողություն մաղթեցի հայազգի նախարարին՝ վերոնշյալ ոլորտներում

համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:

Ի դեպ, Վարդինե Օհանյանը Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին հայ

կին նախարարն է․ նա առաջադրվել է ՀՅԴ-ի կողմից: Մինչ այս Վարդինե Օհանյանը

զբաղեցնում էր «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենի պաշտոնը։

Հավելեմ, որ այսօր հեռախոսազրույց եմ ունեցել նաև Լիբանանի սոցիալական

հարցերի արդեն նախկին նախարար Ռիչարդ Կույումջյանի հետ և շնորհակալություն

հայտնել իր պաշտոնավարման ընթացքում հայ-լիբանանյան գործընկերության

խթանման գործում ունեցած ներդրումի համար: Ավելի ուշ նախատեսում եմ կապ

հաստատել նաև Լիբանանի զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանի

հետ»,- գրել է Մխիթար Հայրապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում