Ռուս դերասանուհի Վալենտինա Տալիզինան նշում Է իր 85-ամյա հոբելյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Վալենտինա Տալիզինային շնորհավորել Է հոբելյանի առթիվ: Հեռագիրը հունվարի 22-ին հրապարակված Է Կրեմլի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թատրոնի եւ կինոյի ռուսաստանցի դերասանուհի Վալենտինա Տալիզինան հունվարի 22-ին նշում Է իր 85-ամյակը: «Դուք բազմաթիվ փայլուն, տաղանդավոր տողեր եք գրել հայրենական թատրոնի ու կինեմատոգրաֆի պատմության մեջ: Արվեստը գնահատողներին նվիրել եք խորը, յուրօրինակ դերասանական աշխատանքների հարուստ պատկերասրահ»,-ընդգծել Է նախագահը:

Վալենտինա Տալիզինան ծնվել Է 1935 թվականի հունվարի 22-ին Օմսկում: Ավարտվել Է Թատերական արվեստի պետական ինստիտուտը, Նիկոլայ Պետրովի արվեստանոցը: Տալիզինան գրեթե հիսուն դեր Է խաղացել ըստ համաշխարհային դասականների եւ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների բեմադրված ներկայացումներում՝: Դերասանուհու «ամենաթարմ» աշխատանքը դարձել Է գլխավոր դերը «Վասսա» ներկայացման մեջ, որը 2018 թվականին բեմադրվել Է գրող Մաքսիմ Գորկու ծննդյան 150-ամյակի կապակցությամբ:

Բացի այդ, Տալիզինայի հաշվին կա ավելի քան հարյուր կինո- եւ հեռուստաֆիլմ, որոնց թվում են ժողովրդականություն վայելող այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են՝ «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշը», «Հաջողության զիգզագը», «Աֆոնյա»-ն, «Ծերունի ավազակները», «Հետաքննությունը վարում են գիտակները», «Բարեխոսեք խեղճ հուսարի մասին», ինչպես նաեւ «Պետերբուրգի գաղտնիքները», «Ճակատագրի գծերը», «Դոստոեւսկի», «Եկատերինա» ժապավենները եւ շատ ուրիշներ: Դերասանուհին նաեւ մի քանի գրական նախագծերի հեղինակ Է հեռուստատեսությունում: Նա մասնակցում Է ռադիոնախագծերի, հանդես Է գալիս գրական-երաժշտական կոմպոզիցիաներով:

Հայերեն Русский

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին