«Կենսունակ ժառանգություն». անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործողՀարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգությանՍոֆիայիտարածաշրջանայինկենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական համարը, որը նվիրված է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կենտրոնին անդամակցող պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ամսագիրն անդրադարձել է հայկական մշակույթին,մասնավորապես՝հայկական գորգագործությանը և Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարանում ժառանգության պահպանման խնդիրներին։ Գորգագետ Աշխունջ Պողոսյանի «Անատոլիական գորգերի ծագման մասին» խորագրով արժեքավոր հոդվածն անդրադառնում է հայկական գորգի ավանդույթների ձևավորմանը՝ արժևորելով դրա տեղն ու դերը մշակույթի պատմության հոլովույթում։

Հայաստանը Սոֆիայի կենտրոնին անդամակցում է 2013 թվականից ևգործունմասնակցություն ու ներդրում ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս կենտրոնի հետ տարվող աշխատանքներում, որոնք ուղղված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը, տարածմանը, միջմշակութային երկխոսությանն ու միջազգային հանրահռչակմանը։

Անդամակցության շրջանակում Հայաստանի շնորհալի փոքրիկ նկարիչները մասնակցել են նկարչական մրցույթի:Երիտասարդ լուսանկարիչների աշխատանքները ցուցադրվել են Սոֆիայում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսներին, ոլորտի մասնագետները պարբերաբար մասնակցել են ժառանգությանը նվիրված խորհրդաժողովներին և քննարկումներին, ինչպես նաև«Կենսունակժառանգություն» ամսագրի ամենամյա հրատարակությունների աշխատանքներին։

Հայերեն Русский

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին