Քաղաքականություն

Գործադիրին և վարչապետին ենթակա մարմինների լիազորությունները կընդլայնվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության և վարչապետին ենթակա մարմիններին իրենց կողմից պատրաստված օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում իրականացնելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Փոփոխության իմաստը հետևյալն է՝ այժմ գործող օրենքի խմբագրությամբ հանրային քննարկում կարող են իրականացնել միայն կառավարության անդամները, և կառավարության ու վարչապետին ենթակա մարմինները ուղղակի տեխնիկապես չեն կարող իրականացնել իրենց կողմից պատրաստված օրենքների փոփոխությունների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի փոփոխությունների նախագծի հանրային քննարկումն ու պետական-իրավական փորձաքննության ուղարկելը: Նախագծի ընդունման արդյունքում կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններն իրենք կկարողանան քննարկման դնել իրենց կողմից պատրաստված նախագծերը»,- նշել էր Գրիգորյանը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 121 կողմ ձայնով:

Հայերեն Русский

Մյանմայում 7-օրյա սուգ է հայտարարվել ավերիչ երկրաշարժից հետո

Լոնդոնում 40 երկիր մասնակցում է անօրինական ներգաղթի հարցով գագաթնաժողովի

ՀՀ ԿԲ-ն կգնի դրամանիշների և ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում

Թեհրանն արձագանքել է Իրանը ռմբակոծելու մասին Թրամփի սպառնալիքներին

Մարտուն Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ

Մի շարք երկրներ շնորհավորել են Սիրիայի նախագահին նոր կառավարության ձևավորման առթիվ

«Աթենք» մսամթերքի ընկերությունը կրկին արժանացել է «Սպառողի Քվե» մրցանակին

Միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը. Փարաքարի համայնքապետի թեկնածու

ՆԱՏՕ-ի երկրները լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ են սկսում

Հայաստանում աճել են սեռական բնույթի հանցագործությունները, թրաֆիքինգը և առողջությանը վնաս հասցնելու դեպքերը