Սպորտ

Արագ շախմատի Հայաստանի առաջնությանը մասնակցում է ավելի քան չորս տասնյակ շախմատիստ 

1 րոպեի ընթերցում

Արագ շախմատի Հայաստանի առաջնությանը մասնակցում է ավելի քան չորս տասնյակ շախմատիստ 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում է Աշոտ Անաստասյանի անվան արագ շախմատի Հայաստանի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված առաջնությունը կկայանա հունվարի 22-23-ին: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատային կանոնների: Հունվարի 22-ին տեղի կունենան 1-5-րդ տուրերը, իսկ 23-ին՝ 6-9-րդ: Մրցաշարին այս տարի մասնակցում է 42 շախմատիստ:

Մրցանակային հիմնադրամը` 1 200 000 դրամ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում