Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանահայ երգիչ Անդի Մադաթյանը հունվարի 17-ին անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Mmassispost»-ը տեղեկացնում է, որ աստղը տրվել է Անդիի՝ շոու-բիզնեսում 40-ամյա գործունեության առիթով:

Անդի Մադաթյանն Իրանից ԱՄՆ տեղափոխվել է 1970 թվականին: Նա բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբներում։ Իր երգչի ճանապարհը սկսվել է 1980-ական թվականներից, երբ հանդես եկավ Անդի և Քուրոս դուետով։ 1985-91 թվականների ընթացքում դուետը թողարկում է 4 ալբոմ: Հետագայում Անդին սկսում է մեներգչի կարիերան: Հետագայում Անդին լույս է ընծայել 15 ալբոմ, ներառյալ «And My Heart...» ալբոմը, որտեղ երգում է մի քանի լեզուներով: Նրա ալբոմները վաճառվել են միլիոնավոր օրինակներով:

Այժմ երգիչն աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում՝ դառնալով իրանական առաջին արվեստագետը, ում անունը նշված է ծառուղում։ 63-ամյա միջազգայնորեն ճանաչված փոփ երգիչն ասում է, որ պատրաստ է մի «նոր սկզբի»։ Անդին նշել է, որ շատ դժվար է լինել իրանցի-ամերիկացի արտիստի կարգավիճակում: «Ինչ ես ստեղծում եմ, ստեղծում եմ իմ ժողովրդի՝ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար»,-ասել է Անդին:

Հայերեն العربية

FlyOne Armenia-ն CFM International-ի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ leap-1a չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննում է անցել և վերադարձել բնականոն աշխատանքային ռեժիմի. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար