Մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են գարնան նախապատրաստական աշխատանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հունվարի 17-ին հանդիպել է մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ` մարզերում գարնան նախապատրաստական գյուղատնտեսական աշխատանքները, պետական օժանդակության գործող ծրագրերը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է եղել հանրապետությունում գարնանացանի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: Մարզպետարաններին առաջարկվել է սեղմ ժամկետներում ներկայացնել տեղեկատվություն գարնանացան հացահատիկային մշակաբույսերի սերմերի պահանջարկի վերաբերյալ:

Քննարկվել են նաև տեղական սերմնաբուծության զարգացմանը վերաբերող հարցեր, ներկայացվել առաջարկներ տեղական սերմնաբուծության զարգացման ծրագրի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել և առարկայական քննարկել այս ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունները:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև անասնապահության ոլորտին առնչվող հարցերին, այդ թվում՝ պետական պատվերի շրջանակներում իրականացվող անասնաբուժական ծառայությունների կազմակերպմանը: Ներկայացվել են անասնապահության ոլորտում նախատեսվող համալիր ծրագրերը, ինչպես նաև կենդանիների համարակալման ծրագրի համառոտ նկարագիրը, որի հիմնական նպատակն է հաշվառել հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը, ինչն իր հերթին կնպաստի ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության և հետագծելիության ապահովմանը:

Մարզերի գյուղոլորտի պատասխանատուների կողմից բարձրացվել են ներկայումս մեկնարկած համապետական պարտադիր սպանդանոցային մորթի անցնցում կազմակերպման հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ տրվել են սպառիչ պատասխաններ:

Քննարկվել են նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացմանը առնչվող հարցեր: Այս համատեքստում փոխնախարարը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական մթերքների իրացման համակարգի բարելավմանը մեծապես կնպաստի առաջիկայում նախատեսվող լոգիստիկ կենտրոնների ստեղծումը:

Մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուները մի շարք առաջարկներ են ներկայացրել գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ: Միաժամանակ ընդգծվել է համայնքներում այդ ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան