Ադրբեջանի մեդիան խեղաթյուրել է ԵԽ բանաձևի բովանդակությունը. Հայ դատի Եվրոպայի գրասենյակի արձագանքը

6 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել, այս անգամ խեղաթյուրել են Եվրոպական խորհրդարանի «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության իրականացման զեկույցի» բովանդակությունը: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է թեմային:

-Պարոն Շիրինյան, Եվրախորհրդարանի զեկույցում ի՞նչ շեշտադրումներ են եղել և արդյոք Ղարաբաղին անդրադարձ կա, ինչպես նշում են ադրբեջանական որոշ կայքեր իրենց հոդվածներում:

-Այն, թե իբր զեկույցում տեղ է գտել «Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» եզրույթը, իրականությանը չի համապատասխանում: Այս պնդումը կեղծ է: Այդ մասին նշող ադրբեջանական կայքի հոդվածը ապատեղեկատվություն է տարածում, սա Ադրբեջանի պետական քարոզչությունն է: Իրականությունը հետևյալն է. Եվրոպական խորհրդարանը քվեարկել և ընդունել է երեք տարբեր զեկույցներ՝ «Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության իրականացման վերաբերյալ տարեկան զեկույցը», «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության իրականացման զեկույցը» և մարդու իրավունքների վերաբերյալ ընդհանուր զեկույց: Այս բանաձևերից ոչ մեկը, ներառյալ առաջին բանաձևը, որին հղում են կատարում ադրբեջանական լրատվամիջոցները, ոչինչ չի նշում Արցախի մասին և այն չի ներկայացնում որպես «գրավյալ տարածք»: Իրականում բանաձևերում Արցախի մասին ընդհարապես որևէ խոսք չկա: Առաջին զեկույցը, այլ հարցերի հետ մեկտեղ, ընդհանրական անդրադառնում է Արևելյան գործընկերության երկրներում առկա հակամարտություններին: Թեև առաջին զեկույցը նշում է, որ Արևելյան գործընկերության երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնարար սկզբունք է Եվրոպական Միության համար, պետք է շեշտել, որ զեկույցի նախաբանում հղում է արված մեկ այլ բանաձևի, այն է 2017թ. նոյեմբերի 15-ի Արևելյան գործընկերության վերաբերյալ Եվրոպական խորհդարանի կողմից առաջարկություններ պարունակող զեկույցին: Վերջինս ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում հիշատակում է ինքնորոշման իրավունքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հիմնարար սկզբունքներից մեկը և ԵՄ-ի լիակատար աջակցությունն է հայտնում Մինսկի խմբին: Նույն հղումն առկա է նաև երկրորդ զեկույցում՝ («Ընդհանուր անվտանգության և պաշտպանության իրականացման զեկույց»): Ադրբեջանական լրատվամիջոցները ակնհայտորեն թաքցնում են սա:

-Ըստ ձեզ՝ բանաձևում տեղ գտած ուղերձներն ում էին հասցեագրված:

-Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի թիրախը Ռուսաստանն է, և այս նույն զեկույցները պարունակում են կոչ Ռուսաստանին՝ կատարել իր միջազգային պարտավորությունները: Սակայն այս բանաձևերում նրանք չեն հիշատակում Արցախը կամ Ադրբեջանը:Ավելին, այսբանաձևերից մեկը վերահաստատում է Եվրոպական խորհրդարանի տեսլականը, որ «Արևելյան գործընկերության երկրներում առկա բոլոր ընթացիկ հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային նորմերի և սկզբունքների համաձայն»: Սա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի դեպքում վավեր են ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքները և ԵԱՀԿ 1975թ. Հելսինկի եզրափակիչ ակտը, որն ընդգրկում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

-Հակամարտության խաղաղ կարգավորման գործում, ըստ ձեզ, ԵՄ-ի անելիքը ո՞րը կարող է լինել:

-Ինչպես գիտեք՝ ԵՄ-ն հակամարտության կողմերի միջև միջնորդ չէ: Բացի այդ, ԵՄ-ն պարբերաբար իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, համանախագահությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտ իերեք հիմնարար ակզբունքներին: Ղարաբաղյան հակամարտությունն անվտանգության և մարդու իրավունքների խնդիր է: Եվ ուրեմն Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նպատակներից է Եվրոպայում իրազեկման աշխատանք տանել Ադբեջանում առկա ատելության խոսքի և հայատյացության պետական քաղաքականության մասին: Այդ նպատակով 2019 մարտին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը Եվրոպական խորհրդարանում հայատյացության վերաբերյալ խորհրդաժողով կազմակերպեց: Սա առաջին անգամն էր, երբ այս թեման քննարկման գլխավոր առակա էր Եվրոպական խորհրդարանում:

Խորհրդաժողովի հիմնական եզրակացություններից մեկն այն էր, որ հայերի ջարդերը Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Մարաղայում Ադրբեջանում առկա հայատյացության ողբերգական հետևանք էին: Դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հակահայկական տրամադրություն տարածել հասարակության մեջ, որը այլատյացության դրսևորում է և որը պետք է դատապարտվի ԵՄ-ի կողմից: Նաև այսպես ԵՄ-ն կարող է ներդրում ունենալ հակամարտության խաղաղ լուծման գործընթացում:

Մենք համոզված ենք, որ Արցախը չի կարող Ադրբեջանի մաս կազմել, քանի որ դա Արցախի ժողովրդի համար գոյության վտանգ է ներկայացնում: Պատմությունը սա մեզ արդեն ապացուցել է: Եվ այժմ ժամանակն է, որ միջազգային հարնությունը հարգի Արցախի անկախ լինելու որոշումը:

Քանի որ հիշատակեցի Բաքվում հայերի ջարդերի մասին, ասեմ նաև, որ մենք շատ շուտով Եվրոպական խորհրդարանում պատրաստվում ենք այս թեմայով խորհրդաժողով կազմակերպել:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում