Մասքը ողբերգություն Է որակել NASA-ի կողմից ստեղծվող SLS գերծանր հրթիռը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը ղբերգություն Է համարում դեպի Լուսին թռիչքների համար NASA-ի կողմից մշակվող SLS գերծանր դասի տանող հրթիռը՝ դրա մեջ բազմակի օգտագործման տարրերի բացակայության պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«SLS-ի հիմնարար խնդիրն այն Է, որ այն բազմակի օգտագործման չԷ: Դա նշանակում Է, որ մեկ միլիարդ դոլար արժողությամբ հրթիռը ոչնչացվում Է յուրաքանչյուր արձակմամբ: Հարյուրտոկոսանոց ողբերգություն»,- գել Է նա Twitter-ում:

Ի տարբերություն SLS-ի, SpaceX ընկերության մշակման Falcon Heavy գերծանր հրթիռն ունի բազմակի օգտագործման բլոկներ (երկու կողային եւ մեկ կենտրոնական), որոնք խնդրի կատարումից հետո վերադառնում են Երկիր:

Սկզբնապես SLS հրթիռի առաջին մեկնարկը պլանավորվել Էր 2017 թվականին: Մշակման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների պատճառով այն հետաձգվել Է 2020 – 2021 թվականներ: Դրա ընթացքում պլանավորվում Է արձակել Orion անօդաչու տիզերանավը Լուսնի շուրջը թռիչք կատարելու համար:

2022 թվականին նախատեսված Է SLS-ով Orion տիեզերանավ ուղարկել Լուսնի շրջաթիռ կատարելու համար, 2024 թվականին՝ եւս մեկ Orion տիեզերանավ՝ Լուսնի մակերեւույթի վրա երկու աստղանավորդների իջեցնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի