Հասարակական

Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց են եւ երթեւեկելի

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց են եւ երթեւեկելի

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում հունվարի 16-17-ի ընթացքում տեղացած ձյան ու ջերմաստիճանի անկման պայմաններում մերկասառույց է ձեւավորվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, հունվարի 17-ի կեսօրվա դրությամբ մարզում փակ ճանապարհներ չկան: Բեռնատար մեքենաների համար դժվարանցանելի են միայն Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Մարտակերտ ճանապարհը: Գավառի եւ Սեւանի տարածքներում ու Ճամբարակի լեռնանցքում ձյան բարձրությունը կազմում է մոտ 10-15 սանտիմետր, Մարտունու տարածքի որոշ հատվածներում՝ մինչեւ 5 սանտիմետր: Վարդենիսի տարածքում ձյուն չի տեղացել:

«Ինչպես նախորդ, այնպես էլ այս գիշերվա ու ցերեկվա ընթացքում ճանապարհաշինարարները կատարել են մաքրման եւ մշակման աշխատանքներ: Հուսով ենք, որ մինչեւ երեկո կամ հաջորդ առավոտյան բոլոր ճանապարհներն ազատված կլինեն մերկասառույցից: Այս պահի դրությամբ մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում