Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումն ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:

Կուսակցության գրասենյակ մտնելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձնագնդի նետեց լրագրողների և օպերատորների ուղղությամբ:

Հունվարի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում