Առաջին իրանցին, ով աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում. «The Guardian»-ի անդրադարձը հայ երգչին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանահայ երգիչ Անդին իր աստղը կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով առաջին իրանցի արտիստը, որը կարժանանա այդ պատվին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս փաստը չի վրիպել հեղինակավոր «The Guardian» պարբերականի ուշադրությունից, վերջինս անդրադարձել է երգչին:

Պարբերականը նկատել է, որ Անդի Մադադյանը 22 տարեկանում գրեթե ոչինչ չունենալով է տեղափոխվել Լոս Անջելես և գումարի համար սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբում: Իսկ հիմա՝ 63-ում, միջազգայնորեն ճանաչված փոփ երգիչն ասում է, որ պատրաստ է մի «նոր սկզբի»։

Նա նկատել է՝ շատերը կարող են մտածել՝ արդյոք 14 ալբոմից հետո նոր սկիզբ կլինի: «Բայց ինձ համար դա նոր է ... քանի որ շատ ամերիկացիներ դեռ բացահայտում են ինձ և իմ երաժշտությունը: Հուսով եմ, որ այս հոլիվուդյան աստղը կբացի դռներ»,-ասել է երգիչը

Անդին նշել է՝ շատ դժվար է լինել իրանցի- ամերիկացի արտիստի կարգավիճակում: «Ինչ ես ստեղծում եմ, ստեղծում եմ իմ ժողովրդի՝ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար»,-ասել է Անդին:

Պարբերականը նշել է՝ Մադադյանը մեծացել է Իրանի մայրաքաղաքից 7000 մղոն հեռավորության վրա՝ շատ հայերի հարևանությամբ գտնվող տանը: «The Guardian»-ը ներկայացրել է նաև երգչի նախասիրությունները:

Նա մրցանակը կստանա մի խումբ աշխարհահռչակ ամերիկացի երաժիշտների հետ, որոնց թվում են Էլվիս Կոստելոն, Ալիշա Քիզը և 50 Cent-ը: «Ես իմ կյանքի մեծ մասն ապրել եմ Լոս Անջելեսում, այնպես որ ես իսկապես իրանահայ ամերիկացի եմ և կարող եմ ասել, որ սա ամերիկյան երազանք է»,-ասել է Անդին:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի