Toyota-ն շուրջ 400 մլն դոլար կներդնի թռչող տաքսիների տեխնոլոգիաների զարգացման գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota ճապոնական խոշորագույն ավտոմոբիլային կորպորացիան 394 մլն դոլար կներդնի Joby Aviation ամերիկյան ընկերությունում, որն զբաղվում Է թռչող փոխադրամիջոցների մշակմամբ ու արտադրությամբ՝ դրանք որպես տաքսի օգտագործելու համար: Այդ մասին ասված Է ճապոնական կոնցեռնի՝ հունվարի 16-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օդային փոխադրումները եղել են Toyota-ի երկարաժամկետ նպատակը: Առայժմ մենք շարունակում ենք մեր աշխատանքն ավտոմոբիլային բիզնեսում, ներկայիս համաձայնագիրը մեզ թույլ Է տալիս հայացքն ուղղել դեպի երկինք: Մենք մտադիր ենք օդային փոխադրումների խնդիրը լուծել Joby-ի հետ միասին եւ զարգացնել ներուժը տրանսպորտի ոլորտում վերափոխումների համար»,-նշել Է Toyota-ի նախագահ Ակիո Տոյեդան:

Երկու ընկերությունները մտադիր են զարգացնել թռչող տաքսիների տեխնոլոգիաները՝ հետագա զանգվածային արտադրության նպատակով: Համագործակցության ավելի կոնկրետ պլանների մասին կողմերը կհայտարարեն ավելի ուշ:

Նշվում Է, որ նրանք միասին կարող են զբաղվել թռչող տաքսու նոր նախատիպի մշակմամբ: Ներկայում Joby Aviation-ն արդեն ունի վեց ռոտորով եւ Էլեկտրական շարժիչով S4 մոդելը: Այդ փոխադրամիջոցը կարող Է չորս ուղեւոր տեղափոխել մոտավորապես 200 կիլոմետր տարածությամբ: Նաեւ ընկերությունն զբաղվում Է նոր 12-ռոտորավոր տաքսու մշակմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի