Երևան-Թեհրան չվերթը կայացել է ժամանակին. ավիաընկերությունը վերսկսում է այդ ուղղությամբ թռիչքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան- Թեհրան չվերթը հունվարի 14-ին կայացել է ժամանակին՝ ըստ պլանավորածի: Armenia Airways ավիաընկերությունը կշարունակի իրականացնել այդ ուղղությամբ նախատեսված չվերթները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ավիաընկերության աշխատակիցը:

«Չվերթն իրականացել է ըստ նախատեսվածի՝ ժամանակին, ինքնաթիռը Երևանից մեկնել է 12։00-ին և Թեհրանում վայրէջք է կատարել 16։10՝ ըստ պլանավորածի: Չվերթները շարունակելու ենք»,-տեղեկացրին ավիաընկերությունից:

Հարցին, թե արդյոք այլևս վտանգներ չեն տեսնում, պատասխանեց՝ ավիաընկերությունը որոշել է, որ չվերթներն իրականացնելու է: Հաջորդ թռիչքը նախատեսված է հունվարի 15-ին: «Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից արված վերջին հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ՝ մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ»,-նշել են ավիաընկերությունից:

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքի չվացուցակի համաձայն՝ Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսված է հունվարի 15-ին ժամը 11։00-ին: Թեհրանից Երևան ժամանած ինքնաթիռը հունվարի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ևս ըստ նախատեսվածի՝ ժամը 16։06-ին: Հունվարի 15-ին նախատեսված է, որ Թեհրանից Երևան եկող ինքնաթիռը վայրէջք կկատարի ժամը 15։00-ին:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հունվարի 15-ին, հաշվի առնելով ստեղված իրավիճակը, ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին խորհուրդ էր տվել դիտարկել Իրանի և Իրաքի օդային տարածքները ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը: Արդյունքում «Armenia Airways»-ը չեղարկել էր հունվարի 12-ին նախատեսված չվերթները:

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում հունվարի 8-ին կործանվել է ր 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Բոինգ -737 ինքնաթիռը: Ավելի ուշ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուղևորատար ինքնաթիռը պատահականորեն խոցվել է մարդկային սխալի հետևանքով։ Մի քանի խոշոր ավիաընկերություններ դադարեցրել էին դեպի Իրան և Իրաք չվերթները, դրանց թվում էր Գերմանիայի «Լուֆթհանզա» ավիաընկերությունը, Դուբայում գործող «Էմիրաթներ» -ը և բյուջետային «Ֆլայդուբայ»-ը:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա