Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցված ծնունդները նվազել են

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2019 թվականին գրանցվել է 1856 ծնունդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից՝ 2018 թվականին մարզի ծննդօգնության իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 2007 երեխա: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ 2019 թվականի դեկտեմբերին եւս 2018 թվականի համեմատ ծնունդների նվազում է արձանագրվել: Եթե 2018 թվականի դեկտեմբերին մարզի բուժհաստատություններում գրանցվել է 226 ծնունդ՝ 118 տղա, 108 աղջիկ, ապա 2019 թվականի նույն ամսին արդեն այդ ցուցանիշը նվազել է 41-ով՝ կազմելով 185 ծնունդ (106 տղա եւ 79 աղջիկ): 2019 թվականի դեկտեմբերին ծնունդների քանակով առաջատարը կրկին մնում է Մարտունու տարածաշրջանը: 185 ծնունդներից 118-ը գրանցվել է Մարտունու ծննդատանը, 31-ը՝ Գավառի ԲԿ-ում, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 17-ը՝ Սեւանի ԲԿ-ում եւ 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը