«Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվի, այլև կուժեղանա նոր ծառայություններով. Չոբանյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Աչաջրի «Առողջության կենտրոնի» աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Տավուշի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից, հանդիպման ընթացքում քննարկվել են կենտրոնի զարգացման հետ կապված հարցեր։
Մարզպետը նշել է, որ «Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է նոր ծառայություններով. «Հայաստանում բժշկական ծառայությունները պետք է լինեն բարձր ստանդարտների համապատասխան՝ որակյալ և ապահով։ Ներդրվող ստանդարտների շնորհիվ այս հաստատությունն էլ ավելի պետք է ուժեղանա։ Հնարավոր փոփոխությունների արդյունքում որևէ աշխատող առանց աշխատանք չի մնա»:
Կարդացեք հոդվածը` Русский