Նախատոնական և տոնական օրերին ՀԴՄ կտրոնների թիվը զգալիորեն ավելացել է. ակտիվացել են մարզերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ տպվել է 32 տոկոսով ավելի շատ, այսինքն՝ 10.5 մլն ՀԴՄ կտրոն: Ընդ որում, այս առումով էական աշխուժություն է նկատվել մարզերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Հսկիչ դրամարկղային մեքենաների ֆիսկալ հիշողությունից հանել ենք ոլորտը, այսինքն՝ թե ինչպիսի շրջանառություն է եղել: Ամբողջ հանրապետությունում նախորդ տարվա համեմատ հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների թիվը դեկտեմբերի 28-հունվարի 6-ն ընկած ժամանակում ավելացել է 32 տոկոսով, մոտավորապես 10.5 մլն ՀԴՄ կտրոն է տրամադրվել՝նախորդ տարվա, եթե չեմ սխալվում, շուրջ 7 միլիոնի փոխարեն»,-ասաց Անանյանը:

Նա նշեց՝ շուրջ 22 տոկոսով ավելացել է շրջանառությունը, դեկտեմբերի 28-հունվարի 6-ը եղել է 51 մլրդ դրամի շրջանառություն՝ նախորդ տարվա 42-ի փոխարեն: Անանյանն ամենակարևորն այն համարեց, որ Երևանում այդ ցուցանիշները պակաս են ընդհանուրից: «Օրինակ՝ 22 տոկոս ընդհանուր շրջանառության մեջ Երևանի տոկոսը 15 է, դրա փոխարեն Սյունիքում ՀԴՄ կտրոնների քանակն ավելացել է 124 տոկոսով, շրջանառությունը՝ 97 տոկոսով: Գյումրիում ՀԴՄ կտրոնների քանակն ավելացել է 99 տոկոսով, շրջանառությունը՝ մոտ 70 տոկոսով: Սա մեզ պետք էր, որպեսզի մենք նաև հասկանանք, որ ամանորյա տոնակատարության ժամանակ ոչ միայն աշխուժություն է եղել, այլ նաև հարկային կարգապահության առումով շրջաններում ավելի լավ իրավիճակ է եղել»,-ասաց Անանյանն ու նկատեց՝ Երևանում միշտ գրեթե նորմալ է եղել, քանի որ վերահսկողությունը շատ ավելի ընդգծված է:

Նա նկատեց՝ այսինքն ունենք հարկային վարքագծի, կարգապահության աննախադեպ աճ նախորդ տարվա մի քանի օրերի համեմատ: «Այն դրոշակը, որ մենք վերցրել ենք նաև վարչապետի գլխավորությամբ և ՀԴՄ կտրոն տրամադրելը դարձրել ենք երկրի ղեկավարի ամենօրյա ուղերձների թեմա, ունի նպատակ»,- ասաց նա:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան