2 րոպեի ընթերցում
Ինչպես իր կայքում նշել Է ETH Zurich-ը, «ոչ ոք չի ցանկանում ծանր ժամացույց կրել դաստակին, չԷ որ ժամանակի ընթացքում դա սկսում Է գրգռել»: Սովորական 18-կարատանոց ոսկին, որը երեք քառորդով բաղկացած Է ոսկուց եւ մեկ քառորդով պղնձից, ունի մեկ խորանարդ սանտիմետրի հաշվով 15 գրամ խտություն, իսկ ցյուրիխցի գիտնականների ստեղծած մետաղի խտությունը կազմում Է 1,7 գրամ մեկ խորանարդ սանտիմետրի հաշվով, ըստ որում այն մնում Է 18-կարատանոց ոսկի: Իրենց հետազոտությունների արդյունքների մասին մասնագետները հայտնել են Advanced Functional Materials ՚ YouTube/ETH ZՖrich՚ հանդեսում հրապարակված հոդվածում:
Ինչպես լրագրողներին հայտարարել Է ETH Zurich-ի պրոֆեսոր Ռաֆայելե Մացենգան, այն կարող Է կիրառում գտնել ինչպես ժամացույցի ինդուստրիայի եւ զարդերի արտադրության, այնպես Էլ Էլեկտրոնիկայի, ատոմային եւ քիմիական արդյունաբերության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: