Life

Շվեյցարիայում ստեղծել են թեթեւ ոսկի պլաստմասսայի հատկություններով

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայում ստեղծել են թեթեւ ոսկի պլաստմասսայի հատկություններով
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցյուրիխի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (ETH Zurich) մասնագետները ստեղծել են պլաստմասսա հիշեցնող 18-կարատանոց ոսկի, որի խտությունը գրեթե 10 անգամ փոքր Է, քան սովորական ոսկունը: Այդ գյուտը նոր հնարավորություններ Է բացում ժամացույցի ինդուստրիայի համար՝ թույլ տալով Էապես նավազեցնել քրոնոմետերերի կորպուսի կշիռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես իր կայքում նշել Է ETH Zurich-ը, «ոչ ոք չի ցանկանում ծանր ժամացույց կրել դաստակին, չԷ որ ժամանակի ընթացքում դա սկսում Է գրգռել»: Սովորական 18-կարատանոց ոսկին, որը երեք քառորդով բաղկացած Է ոսկուց եւ մեկ քառորդով պղնձից, ունի մեկ խորանարդ սանտիմետրի հաշվով 15 գրամ խտություն, իսկ ցյուրիխցի գիտնականների ստեղծած մետաղի խտությունը կազմում Է 1,7 գրամ մեկ խորանարդ սանտիմետրի հաշվով, ըստ որում այն մնում Է 18-կարատանոց ոսկի: Իրենց հետազոտությունների արդյունքների մասին մասնագետները հայտնել են Advanced Functional Materials ՚ YouTube/ETH ZՖrich՚ հանդեսում հրապարակված հոդվածում:

Ինչպես լրագրողներին հայտարարել Է ETH Zurich-ի պրոֆեսոր Ռաֆայելե Մացենգան, այն կարող Է կիրառում գտնել ինչպես ժամացույցի ինդուստրիայի եւ զարդերի արտադրության, այնպես Էլ Էլեկտրոնիկայի, ատոմային եւ քիմիական արդյունաբերության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում