Սպորտ

Հովիկ Հայրապետյանը Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի առաջատարն է 

1 րոպեի ընթերցում

Հովիկ Հայրապետյանը Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի առաջատարն է 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Շրջանային մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Կայացած տուրերից հետո աղյուսակը 3 միավորով գլխավորում է Արցախի Հանրապետությունը ներկայացնողՀովիկ Հայրապետյանը: 4 շախմատիստ Հայրապետյանից ետ են մնում կեսական միավորով:

Շվեյցարական մրցաշարին մասնակցում են533 շախմատիստներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից և Ինդոնեզիայից:

Մրցաշարը կընթանա մի քանի տարիքային խմբերով: Շրջանային մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ, 1 ՖԻԴԵ-ի վարպետ և 1 կանանց միջազգային վարպետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում