Տիգրան Խաչատրյանը Գերմանիայում կմասնակցի գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 12-րդ համաժողովին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին և գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 12-րդ համաժողովին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին 2020 թ. հունվարի 15-18-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` Բեռլինում անցկացվող պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին և գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 12-րդ համաժողովին մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման մեջ: